Loading...

Ստանդարտ և անհատական գովազդ

Ստանդարտ և անհատական գովազդ
Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մեդիաֆասադներից մեկը՝ նախատեսված բարձր տեսանելիությամբ գովազդային և վիզուալ բովանդակության ցուցադրման համար։
Բարձրադիր տեղակայման շնորհիվ այն ապահովում է տեսանելիություն Երևանի տարբեր հատվածներից՝ ստեղծելով գովազդային հաղորդագրությունների ներկայացման բացառիկ հարթակ։
Տեխնիկական տվյալներ
Էկրանային վահանակ
360° Էկրանային վահանակ
~980 մ² Էկրանների ընդհանուր մակերես
13,482 Պիքսելների քանակ
140 մ Տեղակայման բարձրություն
Գովազդի ցուցադրման կարգը
Գովազդային նյութերը ցուցադրվում են հեռուստաաշտարակի էկրանային վահանակի վրա՝ նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն։ Ցուցադրման ընթացքում աշտարակի հիմնական լուսավորությունը պահպանվում է չեզոք (սպիտակ) գունային ռեժիմում, իսկ փոփոխության է ենթարկվում միայն էկրանային վահանակի բովանդակությունը։
Գովազդային ցուցադրություններն իրականացվում են ամեն օր՝ մեկժամյա ժամանակահատվածում։ Ցուցադրման ժամային միջակայքը սահմանվում է՝ հաշվի առնելով սեզոնային լուսային ռեժիմը և կարող է փոփոխվել տարվա ընթացքում։
Ներկայիս ցուցադրման ժամեր՝ 22:00 – 23:00
Փաթեթներ
Ստանդարտ գովազդային փաթեթներ
Հեռուստաաշտարակի էկրանային վահանակի վրա գովազդի տեղաբաշխման արժեքը ձևավորվում է՝ կախված գովազդային հոլովակի տևողությունից և ցուցադրման ժամկետից։
15 օր
15 վրկ հոլովակ
1,500,000 ֏
 
Օրական 40 ցուցադրում
Ընդամենը 600 ցուցադրում
30 օր
15 վրկ հոլովակ
2,700,000 ֏
 
Օրական 40 ցուցադրում
Ընդամենը 1200 ցուցադրում
Անհատական ձևաչափ
Անհատական գովազդային լուծումներ
Եթե ստանդարտ փաթեթները չեն համապատասխանում Ձեր գաղափարին կամ բրենդային պահանջներին, հնարավոր է պատվիրել նաև անհատական գովազդային լուծումներ։
Այս դեպքում գովազդային բովանդակությունը համադրվում է Երևանի հեռուստաաշտարակի լուսային համակարգի հետ՝ ստեղծելով միասնական տեսողական ներկայացում։ Աշտարակի լուսավորությունը, գունային համադրությունները, անիմացիոն էֆեկտները և մեդիաֆասադի բովանդակությունը մշակվում են՝ համապատասխանեցնելով բրենդի ոճին, հաղորդագրությանը և գովազդային արշավի գաղափարին։
 
Մեկնարկային արժեք 1,500,000 ֏
Վերջնական արժեքը հաշվարկվում է յուրաքանչյուր պատվերի համար անհատապես
Գովազդի հաստատման կարգ
Նախքան ցուցադրումը գովազդային նյութերը ենթակա են դիտարկման և հաստատման՝ համապատասխան ՀՀ գործող օրենսդրության և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն իրավունք ունի մերժել այն նյութերի ցուցադրումը, որոնք չեն համապատասխանում այդ պահանջներին։ Ցուցադրումը հնարավոր է միայն նախնական հաստատումից և, անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետարանի կամ այլ իրավասու մարմնի համաձայնությունից հետո։
Պատվերի ձևակերպում
Գովազդային պատվեր իրականացնելու համար անհրաժեշտ է նախապես կապ հաստատել մեզ հետ՝ կայքում ներկայացված կապի միջոցներով։ Խորհրդատվության ընթացքում քննարկվում են պատվերի մանրամասները և ընտրվում ամենահարմար փաթեթը։ Պայմանների համաձայնեցումից հետո ձևակերպվում է պատվերը և մեկնարկում ցուցադրման գործընթացը։
Ցուցադրման պայմաններ
Առանձին դեպքերում, պետական նշանակություն ունեցող միջոցառումների կամ պաշտոնական արարողությունների շրջանակում, գովազդային ցուցադրությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել կամ փոփոխվել։ Չիրականացված ցուցադրումների ամբողջ ծավալը պարտադիր փոխհատուցվում է լրացուցիչ ցուցադրումների միջոցով։