Անհատական փաթեթները նախատեսված են այն պատվերների համար, որոնք պահանջում են ստանդարտ լուծումներից դուրս ստեղծագործական և տեխնիկական մոտեցում։
Անհատական փաթեթի շրջանակում հնարավոր է իրականացնել հեռուստաաշտարակի ամբողջական լուսային ձևավորում՝ կիրառելով տարբեր գունային համադրություններ, անիմացիոն էֆեկտներ և ուրույն վիզուալ սցենարներ։ Կախված պատվերի բնույթից՝ հնարավոր է նաև համադրել մեդիաֆասադի ցուցադրությունը, լազերային էֆեկտները և հրավառությունը՝ ստեղծելով միասնական և ազդեցիկ տեսողական ներկայացում։
Ինչ է ներառված
Փաթեթի կազմը
Հեռուստաաշտարակի ամբողջական լուսային ձևավորում՝ համապատասխանեցված միջոցառման կամ պատվերի գաղափարին
Հատուկ գունային և անիմացիոն լուծումներ
Անհատական մշակված վիզուալ սցենարներ
Մեդիաֆասադի և աշտարակի լուսային համակարգի համակցված ցուցադրություններ
Լազերային էֆեկտների և հրավառության համադրում (տեխնիկական հնարավորության և անհրաժեշտ թույլտվությունների առկայության դեպքում)
Տոնական, մշակութային, հասարակական, կորպորատիվ և այլ հատուկ միջոցառումների համար նախատեսված անհատական լուծումներ
Պատվիրատուի պահանջներին համապատասխան այլ ստեղծագործական և տեխնիկական լուծումներ
Ում համար
Պատվիրատուների շրջանակ
Պետական և համայնքային կառույցներ
Մասնավոր ընկերություններ և բրենդներ
Միջազգային կազմակերպություններ
Մշակութային և հասարակական նախաձեռնություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ցանկանում են իրականացնել յուրահատուկ ցուցադրություն աշտարակի վրա
Ինչպես ենք աշխատում
Պատվերի իրականացման փուլերը
1Նախնական կապ և խորհրդատվություն
2Գաղափարի և պահանջների քննարկում
3Առաջարկի և արժեքի հաշվարկի ներկայացում
4Բովանդակության պատրաստում, համաձայնեցում և վերջնական հաստատում
5Պատվերի հաստատում և պայմանագրի կնքում
6Ցուցադրման իրականացում՝ համաձայն հաստատված ժամանակացույցի
Բովանդակության պահանջներ
Պատվերի նախնական քննարկման ընթացքում պատվիրատուին տրամադրվում են ցուցադրվող բովանդակության պատրաստման համար մեր կողմից ներկայացվող անհրաժեշտ բոլոր տեխնիկական և վիզուալ պահանջները։ Ներկայացվող նյութերը պետք է պատրաստվեն սահմանված պահանջներին համապատասխան՝ լուսային համակարգի և մեդիաֆասադի վրա անխափան ցուցադրումն ապահովելու նպատակով։ Վերջնական հաստատումն իրականացվում է «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի կողմից՝ մինչև ցուցադրումը։
Հաստատման կարգ
Նախքան ցուցադրումը ներկայացված բովանդակությունը ենթակա է դիտարկման և հաստատման՝ համապատասխան ՀՀ գործող օրենսդրության պահանջներին։ Անհրաժեշտության դեպքում «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն կարող է առաջարկել փոփոխություններ։ Ցուցադրումը հնարավոր է միայն նախնական հաստատումից և անհրաժեշտ թույլտվություններից հետո։
Մեկնարկային արժեք
1 500 000 ֏
Վերջնական արժեքը հաշվարկվում է յուրաքանչյուր պատվերի համար անհատապես՝ ըստ բովանդակության, ծավալի, ցուցադրման ձևաչափի և տեխնիկական պահանջների։